HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի կոմբինատի նոր սեփականատերը սկսել է աշխատանքը

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի նոր սեփականատեր «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունն արդեն սկսել է գործունեությունը Կապանում: Ինչպես տեղեկանում ենք Լոնդոնի ֆոնդային բորսայի լրատվական ծառայությունից, հունվարի 30-ին ավարտին է հասցվել կոմբինատի ձեռքբերման գործընթացը: Ըստ այդմ՝ նոր սեփականատերն ընդունել է կոմբինատի 395.167.015 հատ բաժնետոմսերը, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 0,01 դոլար է, այսինքն՝ կոմբինատի կանոնադրական կապիտալը 3,9 մլն դոլար է:  

Հիշեցնենք, որ դրա նախկին սեփականատերը ռուսական «Պոլիմետալ Ինթերնեյշնլ» հանքարդյունաբերող ընկերությունն էր, որն անցյալ տարվա հոկտեմբերի 30-ին համաձայնագիր էր կնքել Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգսի» հետ: Գործարքի գինը 55 միլիոն դոլար է:  

Ջերսի կղզում գրանցված ռուսական հանքարդյունաբերողն իր հերթին Կապանի կոմբինատը ձեռք էր բերել կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունից 2016-ին: Գործարքի պայմանագրի համաձայն՝ 10 մլն դոլարը կանադացիներին վճարվելու էր գումարով, իսկ 15 մլն-ին համարժեք էլ ռուսական ընկերությունից բաժնետոմս էր տրվելու «Դանդիին», դրան հավելած՝ Կապանի հանքավայրի շահագործումից ստացած 2 տոկոս ռոյալթին, որը չպետք է գերազանցեր 25 մլն դոլարը:

Փետրվարի 6-ին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հանդիպել է գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգսի» գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի կայքից:

«Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ կարևորելով ձեռնարկության դերը համայնքի սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքի զարգացման գործում, ինչպես նաև կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter