HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սպայկա» ընկերության աշխատակիցները դադարեցրին իրենց բողոքի ակցիան

«Սպայկա» ընկերության աշխատակիցները որոշեցին դադարեցնել կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան։

Այդ մասին հավաքվածներին հայտնեց «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։

«Մենք պետք է հաղթենք, արդարությունը պետք է հաղթի։ Արադարության հաղթելու համար խնդրում եմ ծափահարել մեր վարչապետին։ Դուք մեր երկրի ղեկավարն եք, մենք Ձեզ հավատում ենք։ Ինչ որոշում էլ որ դուք ընդունում եք, մենք հավատում ենք, այս երկրի համար եք ընդունում։ Մենք Ձեզ ողջունում ենք և խնդրում ենք՝ այդ «ինչիների» պատասխանները փնտրեք։ Դուք այս պահին չունեք այդ պատասխանները, բայց խնդրում ենք՝ գործի անցեք»,- նշեց Բաղդասարյանը։

Նա հավելեց նաև, որ իրենց հետագա քայլերի մասին դեռևս կտեղեկացնեն։

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

Ընկերության աշխատակիցները ժամեր շարունակ բողոքի ակցիա իրականացրին դատարանի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Ղազարյանին։

Ապա պահանջեցին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Սակայն վարչապետը չեկավ դատարանի շենքի տարածք։ Ցուցարարները որոշեցին, որ քանի դեռ վարչապետը հրաժարվում է գալ դատարան, նրանք անձամբ կգնան կառավարության շենք՝ նրան հանդիպելու։

Ցուցարարներին մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընկերության աշխատակիցներին խնդրեց հստակեցնել վարչապետից իրենց ակնկալիքները և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտնել է՝ քրեական գործերի ընթացին երբեք չի խառնվելու, այս գործը ևս բացառություն չի կարող լինել: 

Կարեն Բաղդասարյանը վարչապետի օգնականին հայտնեց՝ ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Ղազարյանի համար անձնական երաշխավորությունը ներկայացնի, որով Ղազարյանը կկարողանա կալանքից ազատ արձակվել։

Բաղդասարյանը ընդգեծց, որ դատական իշխանության աշխատանքներում միջամտություն չեն ցանկանում․«Մենք ուզում ենք մեկ րոպե առաջ անձնական երաշխավորությամբ նրան ազատ արձակեն»,-նշեց նա։

Նաիրի Սարգսյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ իրենց առաջարկներն ու պահանջները կփոխանցի վարչապետին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter