HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինծառայության անցնելու տարիքային շեմը

Կառավարությունը հեղինակել է փոփոխություններ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որով առաջարկում է պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմերը փոփոխել: Նախագծով առաջարկվում է գործող 3-12 ամիս կամ երեք տարի ժամկետով ծառայությունը դարձնել երկու, երեք, չորս կամ հինգ տարի ժամկետով:

Առաջարկվում է պայմանագրային զինծառայության անցնելու տարիքային շեմը ևս փոփոխել: Գործող օրենքով պայմանագրային ծառայության կարող են անցնել մինչև 36 տարեկան քաղաքացիները, այժմ առաջարկվում է թույլ տալ պայմանագրային ծառայություն անցնել նաև պահեստազորում հաշվառված մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչներին:

Առաջարկվում է օրենքով ամրագրել նաև, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կարող է մերժվել կառավարության լիազորած պետական մարմնի կողմից՝ կառավարության սահմանած կարգում նախատեսված դեպքերում: Տեղեկացնենք, որ օրենքի 21-րդ հոդվածում նշվում է, որ բացառիկ դեպքերում կառավարության որոշմամբ քաղաքացին կարող է ազատվել զինծառայությունից, սակայն օրենքում չի հստակեցվում, թե բացառիկ դեպքերը որոնք կարող են համարվել:

Նախագծով ամրագրվում է նաև այն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է կառավարության սահմանած կարգով և պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունում քննակումներ են ընթանում պարտադիր զինծառայության ժամկետների ու կարգի փոփոխության վերաբերալ: Մեզ հայտնի է դարձել, որ միայն առաջնագծում ծառայություն անցնելու դեպքում ծառայության ժամկետը կարող է կրճատվել մինչ մեկ տարի վեց ամիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter