HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկում է ՍԴ անդամի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածուի հարցը

Ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, վկայակոչելով «ԱԺ կանոնակարգ-օրենքը», հիշեցրեց, որ եթե փաթեթով չեն հաստատվում օրակարգի հարցերը, ապա դրանք կարող են քվերակվել առանձին-առանձին։

Հիշեցնենք, որ պատգամավորների անհրաժեշտ թվի բացակայությամբ պայմանավորված` օրակարգի երկրորդ մասն այսօր չհաստատվեց։

«Դրանք 22 հարց են, կարող ենք առանձին-առանձին քվեարկել, կարող ենք նաև անել հետևյալը, քանի որ քվեարկությանը նման պատկերը տեխնիկական պատճառ ուներ, առաջարկում եմ, եթե խմբակցություննեը չեն առարկում, քվեարկենք փաթեթով»,- ասաց Միրզոյանը եւ, ապա ստանալով խմբակցությունների դրական պատասխանը, օրակարգը դրեց քվեարկության։

Քվեարկության արդյունքները տեսնելուց հետո Արարատ Միրզոյանը կատակեց. «Բա որ սենց կարում էիք, ինչի չէիք անում»։

Օրակարգն ընդունվեց 96 կողմ ձայնով։

Այժմ խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում նախագահի առաջադրած՝ Արթուր Վաղարշյանի թեկնածության հարցը։

Թեկնածուն կենսագրական և մասնագիտական տվյալներ ներկայացնելուց հետո ասաց, որ քաղաքական գործունեությամբ երբևէ չի զբաղվել։

«Որևէ քաղաքական կուսակցության անդամ չեմ եղել, քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, որովհետև գիտական աշխատանքն ու կուսակցական մտածողությունը իրար հակադիր են։ Բայց որպես ՀՀ քաղաքացի ու գիտնական՝ ունեմ իմ քաղաքական համոզմունքները»,- ասաց նա։

«Եթե ես ընտրվեմ ՍԴ անդամ, ժողովուրդը, որպես կանոն, ասում է` մի ծաղկով գարուն չի գա, սակայն ես պատկերացնում եմ, որ էնտեղ կփորձեմ որոշակի փոփոխությունների հասնել։ Մասնավորապես` ՍԴ գործերով կայացված որոշումներում անպայմանորեն պետք է էականորեն ազդեցություն ունենան ՍԴ անդամները, այլ ոչ թե օժանդակ ապարատը, որը պետք է պատրաստի որոշումները, և ՍԴ անդամները պետք է ընդամենը հաստատեն այն։ Կփոխեի ՍԴ որոշումների շարադրման ոճը, դրանք առավել հակիրճ և պարզ, հասկանալի կդարձնեի՝ իրավական նորմատիվ դրույթների ամբողջություն դարձնելու տեսանկյունից»,- ասաց նա։

Խոսելով իր առաջադրման մասին` ՍԴ անդամի թեկնածուն ասաց, որ թե´ խմբակցությունների հետ հանդիպումների ժամանակ, թե´ իր ընկերների մոտ զարմանք է առաջացել իր առաջադրման առնչությամբ, թե միգուցե «սատանայական ինչ-որ գործարքների մեջ է մտել»։

«Ես պարզ մարդ եմ, խաբել չեմ սիրում, որևէ քաղաքական ուժի հետ կապված չեմ, առաջադրման որոշումը կայացրել եմ դեռ անցյալ տարի։ Նախորրդ տարվանից մասնակցում եմ մրցույթին, առաջին թեկնածուի ընտրության ձախողումից հետո մասնակցել եմ մրցույթի։ Իմ առաջադրումը ապրիլին չէ եղել, պրոցեսի մեջ եմ մեկ տարի, հանկարծակի որոշում չէր այն կամ ինչ-որ մեկի դրդմամբ։ Առաջին նախադրյալն այն էր, որ այդ ոլորտում մասնագետ եմ, եթե ես զգայի, որ չեմ կարող անել, թեկնածությունս չէի առաջադրի մրցութային հանձնաժողովին»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter