HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց նրա պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորման դեմ նրա պաշտպանների բողոքը: Գրիգորյանն, այսպիսով, կմնա կալանքի տակ:

Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել էին գործը դատաքննության նախապատրաստելիս Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը:

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ առկա են Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները, որ ազատության մեջ մնալու դեպքում Գրիգորյանը կխոչընդոտի գործի քննությանը:

Վերաքննիչ դատարանը խափանման միջոցի գործով որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ հունիսի 17-ին:

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Նա մի շարք հիվանդություններ ունի, և կալանքի տակ գտնվելու ընթացքում տևական ժամանակ բուժում է ստացել քաղաքացիական հիվանդանոցում:

Հունիսի 3-ին «Նաիրի» ԲԿ-ից նրան տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, այժմ Գրիգորյանը նորից «Նաիրի» բժշկական կենտրոնում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter