
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու հարցը:
Փաթեթն ընդունվեց 73 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը քվեարկությունից հետո շնորհավորեց հարկատուներին՝ ավելի լավ Հարկային օրենսգիրք ունենալու համար:
Փաթեթով առաջարկվում է անցում կատարել եկամտային հարկի համահարթեցման, նվազեցնել շահութահարկը, բարձրացնել խաղային ոլորտի հարկերը:
Խորհրդարանը փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունել էր 72 կողմ և 32 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել