HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

TESTIMONIUM. Ալեքսանդր Իրադյանի «վկայությունը»՝ հինգ տարվա լռությունից հետո

Կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը, ով մշտական բնակություն է հաստատել Բեռլինում (որտեղ եւ ստացել է բարձրագույն դիրիժորական կրթությունը), հինգ տարվա դադարից հետո Հայաստան է ժամանել իր նոր ստեղծագործությամբ «Testimonium» («Վկայություն»)՝ երգչախմբի, լարայինների եւ դաշնամուրի համար գրված ստեղծագործության համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու Երեւանում այդպես էր որոշել Իրադյանը դեռ այն ժամանակ, երբ դեռ ստեղծագործության գաղափարը նոր էր առաջացել։ 

Հունիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի, Ախենից (Գերմանիա) ժամանած դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանի մասնացկությամբ, որը ղեկավարեց Իրադյանը։ Ծրագրում՝ Մալեր, Չայկովսկի, Միրզոյան, Իրադյան («Testimonium»համաշխարհային պրեմիերա)։ 

Սկսենք «վկայությունից»․․․

«Testimonium» ստեղծագործության գաղափարն առաջացավ մի ժամանակ, երբ վերարժեւորման, վերապատման հստակ պատճառներ կային։ Ցավոք սրտի, անցյալ տարի կորցրեցի հորս, եւ երբ արդեն վերադարձա Բեռլին, ամեն օր փորձում էի դետալային հիշել այն, ինչ խոսել եմ իր հետ, այն, ինչ ինքն է ինձ փոխանցել՝ իր զավակին։ 

Ցանկացած մեծ կորստից հետո, կարծում եմ, հիշողությունը լարելու կարեւոր պահ է գալիսես առաջին անգամ ունեի այդ փորձառության հնարավորությունը փաստորեն։ Այդպես ընթացքը վերափոխվեց ստեղծագործական դրամատիկ տրամադրության․․․Հասկացա, որ ժամանակն է Հայաստան վերադառնալու ոչ որպես ՀՀ քաղաքացի կամ զբոսաշրջիկ, այլ որպես կոմպոզիտոր, դիրիժոր, ով նոր խոսք ունի ասելու։

Ստեղծագործությունը բաղկացած է հինգ մասից, որոնք ամբողջացնում են հորս՝ ինձ փոխանցած վկայությունները։ Այդ պատմությունները եւ զգացական ահռելի շերտերը վերաբերում են Երկրաշարժին, Անկախությանը, Շարժմանը, Ղարաբաղյան պատերազմին, Մահապարտների հատուկ գումարտակին եւ ի վերջո կամային այն դրսեւորումներին, որոնք մթության մեջ նոր լույս տեսնելու հնարավորություն էին ստեղծելու։

Իհարկե շատ ավելի լավ կլիներ, որ հայրս լսեր այդ պատմությունների վերափոխված դասականությունը, սակայն հուզմունքս չթաքցնելով, պիտի ասեմ՝ համոզված եմ էներգիան մղվելու է այնտեղ, որտեղ պետք է, որովհետեւ գործը, որ գրել եմ, ֆանտաստիկ էներգիա ու կոդեր է ներառում իր մեջ։

Ինչպե՞ս վերապատմել վկայությունը երաժշտական լեզվով, որ պատումը ազդի այնպես, ինչպես կարող է ազդել տեքստը, կտավը, փերֆորմանսը։

Իրականում նման խնդիր չեմ ունեցելայսինքն գրելու ընթացքում խորապես համոզված եմ եղել, որ վկայությունը լեզու չունի որպես այդպիսինտես՝ երբ պատերազմի մասնակցի դեմքին երեւում է իր անցած պատերազմի հետեւանքը, դու այլեւս շատ հարցեր չունես իրենդեմքը վկայում է․․․Գուցե հարցեր ունենաս ավելի ուշ, երբ կոնկրետ պատմության մասին ես հետաքրքրված, երբ կոնկրետ հարցեր ունես, բայց իմ խնդիրը եւ առհասարակ վկայության խնդիրը, կարծում եմ, դետալը չէ, այլ դետալների ամբողջությունը, հետեւանքը, որի կրողն է մասնակիցը, ես, դու, սերունդները, ովքեր հաջորդում են մասնակցին, ինձ, քեզ։

Գրելու ընթացքն ապացուցել է, որ ուրիշի վկայությունը դառնում է քոնը, երբ վերափոխում ես այն քո լեզվով։ Դե իմ լեզուն, գիտես, երաժշտությունն է։

Առաջին անգամ հնչում է քո ստեղծագործություններից, որտեղ ներառված է նաեւ երգչախումբ․․․ Եվ երգվող տեքստը, ինչպես ստեղծագործության անվանումը, լատիներենով է փաստորեն։ 

Փաստորեն, երբ հարցնում էիր՝ ինչպես կարելի է երաժշտության լեզվով փոխանցել կոնցեպտ, այս հարցի հետ անմիջապես կապ ուներ։ Այս գործը թերի կամ ինչ-որ իմաստով գոնե թե ինձ համար ավարտուն չէր լինի, եթե չերգվեր այն, ինչը միմիայն բառով կարելի էր ասել։

Լատիներեն, որովհետեւ վկայությունն, իմ կարծիքով, մեռնող եւ հարություն առնող տեքստ էտեքստ, որն անընդհատ է հայտնվում, սակայն այլեւս այն կենդանությունը չունի, ինչ կարող էր ունենալ գործողության պահին։ Լատիներենն այդ իմաստով ամենադիպուկ լեզուն էր՝ որպես արտահայտչամիջոց, որը թարգմանության կարիք ունի, ինչպես վկայությունը․․․

Այս իմաստով միակ երգչախումբը, որին կարող էի նման հուզական հատված վստահել, «Հովեր»-ն էր։ Հուզմունքս մեծ էր, երբ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը առանց վարանելու տվեց իր համաձայնությունը։ Արդյունքը եղավ այն, ինչ երեկ բեմում տեսաքպրոֆեսիոնալիզմն ու մաքուր արվեստի մատուցումը տրված է «Հովեր» երգչախմբին՝ շնորհիվ Սոնայի եւ այն մարդկանց, ովքեր անվերապահորեն նվիրվել են իրենց արվեստին։ Հայաստանում փաստորեն դա հնարավոր է․․․ 

Հայաստանում հնարավորի ու անհնարինի մասին շատ ենք խոսել։ Մեր ունեցած զրույցներում չես թաքցրել հուզմունքդ, զայրույթդ՝ երբեմն խնդրելով չմեդիականացնել այն տեքստը, որն անձավորված է կամ կոնկրետ խնդիրներ է շոշափում։ Համերգային վերադարձն  իր հետ փոփոխություն բերե՞ց։

Գիտես՝ երեկ հուզմունքս իսկապես մեծ էր մի պարզ պատճառովես տեսա, որ ինձ սպասում եննրանք կային եւ անհամբեր էին։ Համերգից հետո մի կին մոտեցավ, գրկեց ու ասաց«Այս ամենը Հայաստանի համար շատ-շատ է»։ 

Ես այդ պահին իրեն չպատասխանեցի, ժպտացի ուղղակի։ Հիմա թերեւս կարող եմ ասել, որ Հայաստանի համար շատի եւ քչի հարցը չի արդիականարդիական է այն, որ կատարվեն ստեղծագործություններ, իրագործվեն համերգներ, կյանքի կոչվեն ծրագրեր, որոնք կարող են ունենալ ուղղակի եւ անուղղակի ազդեցություն, որոնց ընթացքը պայմանավորված կլինի հզոր էներգետիկ դաշտ ստեղծելու պատրաստակամությամբ, որոնցից ամեն մեկի իրագործումը կտա հնարավորություն մտածելու երաժշտության կարեւոր եւ հարատեւ ազդեցության մասին։ Մնացած ամեն բան ճիշտ մենեջմենթի, ստեղծված կապերի եւ առողջ համագործակցության արդյունքում հնարավոր է դառնում, որքան էլ որ հնչեն տեքստեր, որոնք փորձում են «կոտրել» կամքդ։

Այդ իմաստով Հայաստանում աշխատելու, վերադառնալու ցանկություն առաջացե՞լ է։

Եթե մշտական բնակություն հաստատելու մասին ես հարցնում, դեռեւես նման միտք չունեմ։ Հայաստանից, երբ հեռացա, պատուհանի պես էրդուրս եկա, որ կրթություն ստանամ, զարգացնեմ ունակություններս, երաժշտական մեծ աշխարհի փորձառությանն առնչվեմայդպես կարծում էի՝ հեշտ ու հանգիստ կլինի հետվերադարձը ապահովել դռան միջոցով։

Ցավոք, այս հինգ տարիների ընթացքում հնարավոր չեղավ «դռնով» ներս մտնել։ Ես մի քանի անգամ անցա այդ նույն պատուհանի միջով, եւ, երբ նկատեցի, որ այստեղից դուրս կան դռներ, որոնք բացեն, որոշում կայացրեցի, որ Եվրոպան դեռեւս իմ մշտական բնակության համար լավագույն հանգրվանը կարող է լինել։

Այս համերգն այդ իմաստով շատ կարեւոր նշանակություն ունեցավ նոր գաղափարներ կան, որոնք արագ հասունանում են, կան ծրագրեր, որոնք, կարծում եմ, կյանքի կարելի է կոչել հենց այստեղ։ Ի վերջո իմ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները միշտ եմ Հայաստանում պատկերացնում՝ անկախ այն բանից, որ այստեղ կարող եմ բախվել խնդիրների, որոնք, մեղմ ասած, այնքան էլ հաճելի չեն։

Բայց կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ համագործակցությունը Կամերային նվագախմբի եւ «Հովեր» երգչախմբի հետ։ 

Այո, շնորհիվ Կամերային նվագախմբի գեղղեկավար եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի, ում հետ զրուցել եմ նախորդ տարվա դեկտեմբերին՝ հորս մահից հետո։ Զրույցն այնքան էմոցիոնալ էր, առաջարկս այնքան ջերմ ընդունվեց, որ ես քայլ առաջ ուզում էի ամբողջացնել գաղափարը, որը երեկ իրականություն դարձավ։ 

Հաջորդ զրույցը «Հովեր» երգչախմբի գեղղեկավար Սոնա Հովհաննիսյանի հետ էր, ով լսեց գաղափարն ու միանգամից համաձայնություն տվեց։

Շնորհակալության զգացումս մեծ էվստահությունը, որ հայտնեցին այս մարդիկ, ինձ մեծ ուժ է տվել ամենայն պատասխանատվությամբ գործն ավարտին հասցնելու համար։ Արդեն օրեր առաջ, երբ եկա Հայաստան, ու սկսվեցին փորձերը, հասկացա, որ Կամերային տան հետ համագործակցությունը պրոֆեսիոնալ մակարդակի վրա էուրախ եմ, որ աշխատեցի հենց իրենց հետ։

2017-ին, երբ Բալկոնում զրուցում էինք քո եւ Հայաստանի հարաբերությունների մասին, ասացիր, որ Հայաստանն անընդհատ գնում է «լեւի», «Հայաստանի մշակույթն անընդհատ տանում են լեւի», որ չես ուզում վիրավորվածի պես խոսել, բայց հայրենասերի պես էլ չես կարող․․․ Ու այդ իմաստով հարաբերությունները բարդ են, եւ դրա մասին խոսելն էլ իր հերթին։

Հա, հիշում եմ։ Վերջին երկու տարիների ընթացքում, թվում է, շատ բան չի փոխվել, բայց հորս կորցնելուց հետո մի շատ կարեւոր կետի վրա դադար առա․․․ Մեծ կանգառի պես էրհասկացա, որ ժամանակ պիտի տրամադրեմ ու մտածեմ Հայաստանի եւ իմ հարաբերության մասին։ 

Եթե այն ժամանակ Բալկոնում ասում էի, որ Հայաստանն անընդհատ «լեւի» է գնում, այսօր արդեն կարող եմ ասել, որ Հայաստանից հեռացածների կամ գնացածների համար պիտի հող պատրաստվի, տեղ բացվի, որտեղ անընդհատ կարելի է էքսպերիմենտ անել։ Հիմա տեսնում եմ դրա հավանականությունը․․․

Գիտես՝ շատ բան այստեղ բարդանում է պարզ ու չնչին պատճառներով։ Կարծում եմ՝ վերանայման կարիք ունենք, կարիք ունենք թեթեւացնելու այն հողը, որը դեռ դիմանում է մեզ։ Ես ինքս պատրաստ եմ վերադարձի ցանկացած հնարավորություն ընդունել ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, բայց չեմ կարող պատկերացնել ինձ տագնապի մեջ այն երկրում, որն իմ հայրենիքն է։

Ի՞նչ տագնապի մասին է խոսքը։

Այն տագնապի, որ դու լցված կարող ես գալ այստեղ, բախվել ոմանց դատարկությանն ու լցվածդ վտանգի տակ դնել։

Նման փորձառություն ունեցե՞լ ես։

Իհակե, հենցայնպես նման միտք հաստատ չէի հնչեցնի։

Փոփոխություն չկա՞ այդ իմաստով ․․․

Փոփոխությունն ընթացք էես էլ, ինչպես բոլորը, ընթացքի մաս։ Այս համերգն էլ այդ իմաստով առաջին քայլն էր, որն ընդունվեց շատ ջերմ։ Երբ երկրորդ, երրորդ, հաջորդ քայլերս հաստատ լինեն, արդեն կարող եմ խոսել փոփոխության մասին․․․Կան օազիսներ, որոնք պիտի առավել տարածքներ գրավեն, որպեսզի ոչ մեկ «ծարավ» չմնա։ 

Մի քանի օրից վերադառնում ես Գերմանիածարավդ հագեցրի՞ր։

Հիմա չափազանց շատ էներգիա եմ տվել եւ դրանից ավելի ընդունել։ Երբ վերադառնամ Գերմանիա, խոստանում եմ հայտնել քեզ, թե որքան պահպանվեց այդ հագեցած վիճակը։ Հաջորդ ծրագրով հանդես գալու նախապայմաններն արդեն ստեղծվել են անմիջապես համերգից հետո․․․ Նոր համագործակցությունների մասին լուրերը չեն ուշանախոստանում եմ։

 
Հ․Գ․Եվրոպայում բնակություն հաստատելուց հետո դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը համագործակցել է (եւ/կամ ղեկավարել) Komische Oper Berlin, Brandeburger Symphoniker, Bochumer Symphoniker, Magdeburg Philharmonie, Brandenburgisches Staatsorchester Frankfurt, Cottbus Oper, Բելգիայի ազգային ֆիլհարմոնիկ  եւ այլ նվագախմբերի հետ: 2018-ի հունիսին նշանակվել է Բրյուսելի ASE (AGBU String Ensemble - Brussels) լարային անսամբլի գլխավոր դիրիժոր։

Հունիսի 27-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցած համերգը նվիրված էր Ալեքսանդրի հոր՝ գիտնական Մելքոն Իրադյանի հիշատակին, ով Հայաստանի Երրորդ հանրապետությունում առաջինն էր, որ ստացավ օրգանական քիմիայի գծով դոկտորի կոչում։ 

Համերգի ընթացքի լուսանկարները՝ Վահե Վահունիի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter