
ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը տուժող է ճանաչվել սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործով
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը տուժող է ճանաչվել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր պայթունի ժամանակ վնասված 2 մեքենաներում գտնվող 4 անձանց տուժող ճանաչվելու մասին: Այժմ գործով տուժողների թիվը, փաստորեն, դարձել է 5:
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին` Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ: Միջադեպի հետևանքով վնասվել է կամուրջի եթևեկելի հատվածը, երկու ավտոմեքենա՝ Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի և Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի, որը պատկանում է Մելիք Մանուկյանին:
Պայթյունի առթիվ քրեական գործ է հարուցվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի և պայթուցիկ նյութեր պահելու քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մելիք Մանուկյանը պայթյունի ժամանակ մեքենայում չի եղել, գտնվել է իրեն պատկանող ապակե տարաների գործարանում: Ըստ նախնական տվյալների` սպանության փորձը եղել է նրա դեմ:
Մեկնաբանել