HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրներից Ալեքսան Զաքարյանը կալանավորվեց

Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալեքսան Զաքարյանը քիչ առաջ կալանավորվեց: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կեպերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: 

Ալեքսան Ղազարյանը ձերբակալվել էր երեկ՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մաս 1-ի կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մաս հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Խոսքն առանձնապես խոշոր չափով խարդախության և մի խումբ անձանց կողմից փաստաթղթերի կեղծման մասին է:

Ավելի վաղ   Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Սեքյուրիթի Դրիմ»-ի նախկին  տնօրեն  Արամ Ղլեչյանը  ցուցմունք էր տվել այն մասին, թե ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացրել են ընկերության հիմնադիրները, իսկ 27 միլիոն դրամը փաստացի ծախսվել է:

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ևս երկու անձինք՝  «Սեքյուրիթի Դրիմի»  գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանին ու ընկերությանը ծառայություն մատուցած հաշվապահ Սահականույշ Սահակյանը:

Վերջիններիս նույնպես մեղադրանք է առաաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մաս 1-ի կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մաս հատկանիշներով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ ևս կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Նաիրա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերը նշված երկու անձանց խափանման միջոցի վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter