
Պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին հարկատուների նկատմամբ պարտքերը վերադարձնելու նախագծին
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին։ Ներկա գտնվող բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին նախագծին։
Հիշեցնենք, որ նախագիծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի գծով հարկատուների նկատմամբ պետության մոտ 50 մլրդ դրամ պարտքը (դեբետները) վերադարձնել։ Հարկատուների թիվը, որոնց պետք է վերադարձվի այդ պարտքը, 2571 է։ Նրանք բոլորը գործող հարկատուներ են։
Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 23-ին:
- Մինչև տարեվերջ հարկ վճարողներին վերադարձնել 50 մլրդ դրամ. ԱԺ-ն քննարկում է դեբետների հարցը
- ՊԵԿ նախագահ. «Արմավիա»-ն պետությանը պարտք է 37 մլրդ դրամ, «Նաիրիտ»-ը՝ 10 մլրդ դրամ
- Մանե Թանդիլյան. «Տնտեսությունն այսօր օր առաջ գումարներ ներարկվելու կարիք ունի»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել