
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու նախագիծը
Խորհրդարարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի և Նարեկ Զեյնալյանի համահեղինակած «Նվազագույն աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու որոշումը։ Հիշեցնենք, որ այս նախագծերով նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացվելու է 68 հազար դրամ։ Փաթեթն ընդունվեց 102 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ։
Վերջնական տեսքով ընդունվելու դեպքում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ կդառնա 2020 թվականի հունվարի մեկից։
Հիշեցնենք, որ նախագծի համահեղինակներն ի սկզբանե առաջարկում էին 63 հազար դրամ, սակայն նախագիծը ԱԺ հանձնաժողովի հավանությունն էր ստացել Կառավարության առաջարկով՝ որպես նվազագույն աշխատավարձ սահմանել 68 հազար դրամ։
Մեկնաբանել