
Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ
Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ։ Նման որոշում կայացրեց Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ։
«Շնորհակալ եմ, որ ինձ վստահվել է այս պաշտոնի առաջարկը։ Ծանոթ եմ Վայոց ձորի մարզի խնդիրներին հանրային տեղեկատվության աղբյուրներից, պաշտոնական կայքերից, ինչպես նաև փաստացի աղբյուրներից։ Վստահ եմ, որ հնարավորություն կունենամ և կիրականացնեմ Կառավարության ծրագրերը Վայոց ձորի մարզում և էլ ավելի կբարելավվի Վայոց ձորի բնակիչների կյանքը՝ դրական առումով»,- Կառավարության նիստին նշեց Արարատ Գրիգորյանը։
Նշենք, որ Կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 10-ին Տրդատ Սարգսյանին ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:
Տրդատ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր, որ որոշել է վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։
Մարզպետի հրաժարականը պայմանավորված է Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը՝ դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով։
Մեկնաբանել