HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար գործադիրը 1 միլիարդ 952 միլիոն դրամ հատկացրեց

Կառավարությունն Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի մարզերի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 1 միլիարդ 952 միլիոն դրամ հատկացրեց։

Ըստ Կառավարություն ներկայացված նախագծի՝ մարզպետարաններին 1 միլիարդ 498 միլիոն դրամ հատկացվեց պետական բյուջեից, իսկ 454 միլիոն դրամ՝ Կառավարության պահուստային ֆոնդից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ ներկայացվել են 518 ծրագրային հայտ, որից հավանության է արժանացել 483-ը: Այժմ ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթաց, կամ արդեն իսկ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը:

Հավելենք, որ գործադիրը մարզերի՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հոկտեմբերի 17-ին հատկացրեց 403 միլիոն դրամ, հոկտեմբերի 24-ին՝ 1 միլիարդ 150 միլիոն դրամ, իսկ հոկտեմբերի 31-ին՝ 489 միլիոն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter