HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժեց Քոչարյանի և մյուսների գործով դատախազ Կարեն Բիշարյանին ներկայացված բացարկի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Կարեն Բիշարյանին ներկայացված բացարկի միջնորդությունը: Բիշարյանը կշարունակի մնալ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով մեղադրանք պաշտպանող դատախազ:

Հիշեցնենք, որ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպաները Կարեն Բիշարյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել` նշելով, թե նա մինչև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման և անգամ որպես վկա հարցաքննելու հիմքեր չկա Մարտի 1-ի գործով:

Կարեն Բիշարյանն էլ, առարկելով միջնորդության դեմ, նշել էր, որ Աժ լսումները, որոնց ժամանակ ինքը խոսել է, վերաբերել են 2008-ի մարտի իրադարձությունների ժամանակ զոհված անձանց մահվան հանգամանքներին, բացի այդ` պաշտպաններն իր խոսքերն ամբողջությամբ չեն ներկայացնում, ինքը ոչ թե ասել է, որ չկա Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու կամ քրեական հետապնդում իրականացնելու հիմք, այլ որ որևէ անձի որևէ գործով հարցաքննելը չի կարող լինել ինքնանպատակ, և բոլոր դեպքերում որպես վկա կամ որևէ կարգավիճակով հարցաքննելու համար պետք է լինեն փաստական հիմքեր, իսկ այդ հիմքերը բացակայել են այն ժամանակ, երբ ինքը խոսել է ԱԺ ամբիոնից:

Դատարանն այսօր որոշեց քաղաքացի Նելլի Միքայելյանին, ով ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիայի մասնակիցներից է, մինչև դատաքննության ավարտը հեռացնել նիստերի դահլիճից: Դատարանի կարգադրիչների ծառայության պետ Հայկ Մարգարյանը դատարանին հայտնել էր, որ այն ժամանակ, երբ փաստաբան Միհրան Պողոսյանի և դատախազների միջև միջդեպ է տեղի ունեցել, Նելլի Միքայելյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին, ապա ձեռքով հարվածել նրան մոտեցած դատական կարգադրիչ Էռնա Օհանյանին, շարունակել վիրավորական արտահայտություններ հնչեցնել մի քանի դատական կարգադրիչների նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter