HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 1 մլրդ 914 մլն դրամ հատկացվեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարության երեք որոշումներով Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար մոտ 1 միլիարդ 914 միլիոն դրամ հատկացվեց։ Գումարը տրամադրվեց մարզպետարաններին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ ներկայացվել է 518 ծրագրային հայտ, որից հավանության է արժանացել 483-ը: Այժմ ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթաց, կամ արդեն իսկ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը:

Հավելենք, որ գործադիրը մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար նոյեմբերի 28-ին հատկացրեց 2․2 միլիարդ դրամ, հոկտեմբերի 17-ին՝ 403 միլիոն դրամ, հոկտեմբերի 24-ին՝ 1 միլիարդ 150 միլիոն դրամ, իսկ հոկտեմբերի 31-ին՝ 489 միլիոն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter