HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին (հայտնի է ՄԱՊ-ի Ալիկ անունով) 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: «Հետք»-ի հետ զրույցում Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ գրավի գումարը վճարելուց և համապատասխան փաստաթղթերը քրեակատարողական հիմնարկ ներկայացնելուց հետո Պետրոսյանն ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ մեղադրվող Ալեքսան Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործը ուղարկվել է առաջին ատյանի դատարան ու մակագրվել դատավոր Վարդան Գրիգորյանին: Երեկ տեղի է ունեցել դատական նիստ, որի ընթացքում քննության առարկա է դարձել Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցը: Ալեքսան Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանն այդ դատական նիստի ընթացքում ներկայացրել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն` նշելով, որ Ալեքսան Պետրոսյանի հարազատները պատրաստ են դատարանի դեպոզիտ հաշվին 20 մլն դրամ գումար փոխանցել: Դատարանը, փաստորեն, գրավի ողջամիտ չափ է սահմանել ոչ թե 20, այլ 30 մլն դրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter