HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ի պարզվածքից Նորաշենիկ գետի գույնը կրկին փոխվել է

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի պարզվածքից Նորաշենիկ գետը կրկին գունափոխվել է՝ դառնալով փրփրառատ եւ կապտաթույր: Սա երեւում է կապանցի բնապահպան Արմեն Փարսադանյանի՝ «Հետքին» ուղարկած տեսանյութում:

Մեզ հետ զրույցում Փարսադանյանը հայտնեց, որ այս մասին տեղեկացրել է  բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնին, որի աշխատակիցները կատարել են պարզվածքի նմուշառում: Դեպքի վայր են գնացել նաեւ ԶՊՄԿ-ի ու ոստիկանության աշխատակիցները:

Ըստ Ա. Փարսադանյանի՝ լաբորատոր փորձաքննությունից հետո միայն հստակ կլինի՝ պոչամբարից դուրս եկող եւ Նորաշենիկ թափվող պարզվածքում արդյոք գերազանցվել է ծանր մետաղների կամ այլ նյութերի սահմանային թույլատրելի խտությունը, թե ոչ: Այդուհանդերձ, բնապահպանն ասում է, թե հիմնավոր կասկածներ ունի, որ գետը լրջորեն աղտոտվել է:

«Հետքի» զրուցակցի կարծիքով՝ նման իրավիճակներից խուսափելու համար պետք է փոխել օրենսդրական դաշտը՝ խիստ բնապահպանական չափորոշիչներ սահմանելով ու նոր տեխնոլոգիաներ կիրառելու պահանջներ դնելով հանքարդյունաբերող ընկերությունների առաջ:

Տես նաեւ՝

Լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը (Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter