HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Մհեր Պողոսյան. «Փորձում եմ առաջին հերթին Ալեքսին աջակցել»

Հունվարի 27-ից Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանը հացադուլ է հայտարարել՝ սատարելու քարվաճառցի հասարակական գործիչ Ալեքսանդր Քանանյանին:

Հունվարի 21-ից հացադուլ հայտարարած Քանանյանը պահանջում է Քարվաճառի (Շահումյանի) շրջանում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնել, շինտեխնիկան կառուցման վայրերից հեռացնել, արցախյան հէկաշինության, բնապահպանական եւ ֆինանսական բնույթի հանցագործությունները քննող, լայն ներկայացուցչականությամբ, թափանցիկ հանձնաժողով ստեղծել:

«Փորձում եմ առաջին հերթին Ալեքսին աջակցել: Մի քանի օր անց միացել եմ նրա հացադուլին՝ հավատալով իր՝ անաշահախնդիր, առանց որևէ անձնական շահի բռնած գործին: Ոնց իմ հայրն է զոհվել պատերազմում՝ կրակակետից ընկերոջը հանելու ժամանակ, այնպես էլ ես եմ ուզում իմ ընկերոջ արդար պահանջին միանալ: Ինչ էլ լինի, թող երկուսիս լինի: Դրանից հետո հետաքրքրվել եմ՝ իմացել, որ իրավիճակը շուտ լուրջ է, ջրի խնդիր կա, բնակավայրերին մոտիկ ապօրինի հէկեր կան կառուցված, որոնք ջրի հարկ չեն տալիս, ջրաչափեր չկան»,- մեզ հետ զրույցում այսօր ասած Մհեր Պողոսյանը: Վերջինս նախկինում Քանանյանին անձնապես չի ճանաչել, ծանոթացել է այս օրերին:

Ըստ Մհեր Պողոսյանի՝ այդ հարցը բոլորիս է վերաբերում, բոլորի խնդիրն է. «Մեր հող ու ջրի համար հայրս ու հորեղբայրս զոհվել են, հորս զոհվելուց հետո մայրս է մասնակցել պատերազմին՝ անձամբ մասնակցել Քարվաճառի համար մղվող մարտերին: Դրա համար չեմ կարող անտարբեր լինել այդ խնդիրներին, մենք պիտի մեր բնությանը տեր կանգնենք։ Նոր հէկ չպիտի կառուցվի: Իսկ կիսակառույց հէկերի ճակատագրերը՝ չգիտեմ, պարզ է, որ պիտի այդպես էլ կիսատ մնան կամ քանդվեն»:

Երեկ Արցախի կառավարությունը հայտարարություն է տարածել հանձնաժողովի ստեղծման մասին՝  հէկերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ուսումնասիրելու համար:

Մի քանի ժամ առաջ Ալեքսանդր Քանանյանը իր ֆեյսբուք էջում գրել է, որ  բանակցությունները դժվար են ընթանում, բայց հույս կա, որ այսօր կամ վաղն իրավիճակը վերջնականապես կհստակեցվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter