HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մադրիդի «Ռեալ»-ում կարանտին է հայտարարվել. Իսպանիայի առաջնությունը երկու շաբաթով դադարեցվել է

Մադրիդի «Ռեալ»-ի բասկետբոլային թիմի խաղացողներից մեկի մոտ, որի անունը չի հաղորդվում, կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչի պատճառով «Ռեալ»-ի թե՛ բասկետբոլային, թե՛ ֆուտբոլային թիմերի համար կարանտին է հայտարարվել:

«Արքայական ակումբի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ֆուտբոլային և բասկետբոլային թիմերը մարզվում են նույն մարզաբազայում (Սյուդադ Ռեալ Մադրիդ), և հենց այդ պատճառով է կարանտին սահմանվել նաև ֆուտբոլային թիմի համար:

Բացի այդ, որոշում է կայացվել փակել ամբողջ մարզաբազան, և այնտեղ աշխատող անձնակազմի համար նույնպես կարանտին սահմանել:

Ըստ սահմանված ժամկետի՝ «Ռեալ»-ի ֆուտբոլային թիմը չէր կարող անցկացնել Իսպանիայի առաջնության 28-րդ և 29-րդ տուրի հանդիպումները, սակայն քիչ ավելի ուշ Լա Լիգայի ղեկավարությունը որոշում է կայացրել ամբողջ առաջնությունը երկու շաբաթով դադարեցնել:

Բացի այդ, «Ռեալ»-ը մարտի 16-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխանում խաղում սեփական հարկի տակ պետք է ընդուներ «Մանչեսթեր Սիթի»-ին, սակայն այդ հանդիպումը նույնպես չի կայանա:

Հիշեցնենք, որ այսօր խաղերը դադարեցնելու որոշում էր կայացրել նաև աշխարհի մեկ այլ ուժեղագույն լիգաներից ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA), քանի որ «Յուտա Ջազ»-ի բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Լուսանկարը՝ realmadrid.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter