HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Օֆելյա Հարությունյան. «Արցախում կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել, խուճապային իրավիճակ չկա»

Արցախի առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արցախում կորոնավիրուսի վարակվածության դեպքեր չեն գրանցվել, բնակիչների շրջանում խուճապային իրավիճակ չկա։

«Արցախում կորոնավիրուսի վարակվածության թեստ հանձնելու հնարավորություն չկա, ախտանիշների դեպքում, մենք նմուշառում ենք իրականացնում և ուղարկում Երևան՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»,- ասում է Օֆելյա Հարությունյանը։

Արցախում աշխատում են ուսումնական հաստատությունները։

«Առավոտից երեխաները գնացել են դպրոց, մենք եկել ենք աշխատանքի, խուճապ չկա, վերջին օրերին ձեռք ենք բերել մեծ քանակով լազերային ջերմաչափեր, ախտահանիչ հեղուկներ, դիմակներ, որոնք կկարողանանք օգտագործել անհրաժեշտության դեպքում»,- ասում է տեսչության պետը։

Օֆելյա Հարությունյանի խոսքով, շրջանների հիվանդանոցներում կան առանձնացված սենյակներ, որոնք կծառայեն վարակակիրներին մեկուսացնելու համար։

«Բարեբախտաբար դեպքեր չեն գրանցվել, բայց կարող եմ ասել, որ մենք ստեղծված իրավիճակում կարող ենք արագ կողմնորոշվել, շրջանների հիվանդները կմեկուսացվեն տեղի բժշկական հաստատություններում, մինչև անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը»,- ասաց նա։

Հարությունյանը նաև նշեց, որ բուժհաստատություններ մարդկանց դիմելիության թիվը, պայմանավորված իրավիճակով, չի ավելացել։

Արցախի Հանրապետությունից Երևանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն կորոնավիրուսի հիվանդության կասկածանքով 40 փորձանմուշ է ուղարկվել, բոլորի պատասխաններն էլ եղել են բացասական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter