HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարակված երեխայի որոշ դասընկերների ծնողներ հրաժարվում են մեկուսացումից

Քիչ առաջ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է:

«Հետքը» տեղեկացավ, որ դպրոցահասակ երեխան Էջմիածին քաղաքից է՝ Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է:

Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վարակված երեխան երրորդ դասարանի աշակերտ է, դասարանի աշակերտներն այս պահին մեկուսացվում են ծնողների հետ միասին. «35 աշակերտ է այս պահին մեկուսացվում: Սակայն չգիտեմ՝ քանիսն են գնալու, քանիսն են հրաժարվում: Հիմա այդ հարցով ենք զբաղված»:

-Կան մարդիկ, ովքեր հրաժարվո՞ւմ են

-Այո, կան ծնողներ, ովքեր հրաժարվում են մեկուսացվել»,- ասաց Արուսյակ Մուրադյանը:

Լուսանկարը՝ երեխաների մեկուսացման ընթացքից

Մեկնաբանություններ (1)

Ս. Մանթարլյան
Միայն խնդրում եմ "հեծանիվ մի հորինեք", ամեն ինչից և ամեն բանում ուշանում ենք և արդյունքն էլ լինում է այն ինչ ունենք... նման հարցերում, ինչպես այլ երկրներում, պետք է լինել խիստ և պահանջկոտ: Ստուգման անհրաժեշտություն կա, ուրեմն ուժով պետք է տանել և վերջ, ուրիշ բան որ տանողները և ստուգման անհրաժեշտ պարագաները չունենք... դրա համար էլ երբ առողջապահության նախարարը գեղեցիկ գույներով էր ներկայացնում նման վիրուսը, ես միայն կարող էի մեկնաբանել, որ "երնակ իրեն..."

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter