HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արսեն Թորոսյան․ «Օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացի»

Վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 6-ով, որոնք բոլորն էլ կապված են Երևանի արտադրամասի դեպքի հետ։ Ընդհանուր վարակվածների թիվն այս պահին 78 է, որոնցից մեկը բուժվել է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այդ դեպքերից 18-ը փաստացի եղել են առանց ցուցումների հետազոտված, կարանտինում գտնվող մեր քաղաքացիների մոտ։ Եվ հնարավոր է, որ եթե մենք նույնիսկ նրանց չհետազոտեինք, գուցե կարանտինի 14-րդ օրը նրանց մոտ վիրուս չհայտնաբերվեր։ Շատ քաղաքացիներ նույնպես, հնարավոր է, վիրուսը ունեցած և բուժված լինեն և դրա մասին նույնիսկ իմացած էլ չլինեն»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Առողջապահության նախարարի խոսքով՝ վարակակիրների 95 տոկոսն այս պահին որևէ ախտանիշ չունի։

«Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ տեսնում ենք, որ շատ երկրներում ջերմություն չունեցող, սակայն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին նույնիսկ չեն էլ հոսպիտալացնում, այլ պարզապես հսկում են տնային պայմաններում։ Ու միայն ախտանշանների դեպքում են տեղափոխում հիվանդանոց։ Մենք դեռևս շարունակում ենք մեր բոլոր վարակակիրներին պահել հիվանդանոցներում, իսկ նրանց հետ շփում ունեցածներին՝ մեկուսարաններում, որպեսզի կարողանանք կոտրել տարածման շղթաները»,- նշեց նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ օրվա ավարտին մեկուսացվածների թիվը կհասնի 600-ի, և հնարավոր է, որ մի քանի հարյուր մարդու ևս մեկուսացնեն, որից հետո կկիրառվի ինքնամեկուսացման սկզբունքը։

Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter