HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսագետ․ «Որքան անորոշությունը երկարեց, լուծումներն այդքան ձգվելու են»

Տնտեսագետ, ԵՊՀ «Ֆինանսահաշվային» ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը կարծում է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսության մեջ առաջին ազդեցությունը զգացվելու է առևտրի և սպասարկման ոլորտում, քանի որ Հայաստանի տնտեսության հիմնական մասն այս ճյուղերն են։

«Հետք»-ին տված հարցազրույցում տնտեսագետն ասաց, որ ստեղծված իրավիճակը վաղ է անվանել տնտեսական ճգնաժամ, բայց եթե նույն իրավիճակը երկարաժամկետ կտրվածքով պահպանվի, ապա հնարավոր է ճգնաժամ գրանցվի։ Ըստ նրա՝ ճգնաժամի գլխավոր ցուցիչը գործազրկության թվի աճն է, զբաղվածության մակարդակի էական անկումը, ինչպես եղավ 2008թ․-ի համաշխարհային ճգնաժամի ժամանակ։

«Պետք է խրախուսել առևտրի և սպասարկման ոլորտներում բիզնես գործունեությունը, որի արդյունքում մենք չենք ունենա գործազրկության աճ։ Մեզ մոտ խնդիրները միանգամից ի հայտ չեն գալիս։ Ինչո՞ւ։ Դա ևս կապված է մեր տնտեսության կառուցվածքի հետ։ Մենք ներմուծող երկիր ենք, 2 անգամ ավելի ներմուծում ենք, քան արտահանում։ Առաջնահերթ գործազրկություն է առաջանում այն երկրներում, որոնք համաշխարհային տնտեսության լոկոմոտիվն են հանդիսանում»,- նկատում է Հայկ Մնացականյանը։

Հարցին՝ դրակա՞ն եք գնահատում Կառավարության 150 միլիարդ դրամի ծրագրերը, նա պատասխանեց․ «Միանշանակ այս պահի դրությամբ քայլը տեղին է։ Եթե մենք լինեինք այն փուլում, որ մեզ մոտ գործազրկության բարձր մակարդակ լիներ, այս քայլը կլիներ ուշացած։ Հետևաբար, քայլն առաջնահերթ պետք է միտված լիներ սոցիալական խնդիրների լուծմանը»։

Հայկ Մնացականյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև հարկային արձակուրդին, տնտեսվարողներին դրամաշնորհներ տալու անհրաժեշտությանը, տնտեսությունում անորոշ սպասումներին, ստեղծված իրավիճակից «շահած դուրս գալու» հնարավորությանը:

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ստորև տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter