HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կարգելվեն սրճարանների, ռեստորանների, տեքստիլ արդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունները

«Մարտի 24-ից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, բացառությամբ՝ առաքման ծառայությունների, որոշակիորեն կդադարեն նաև շինարարական աշխատանքները, տեքստիլ արտադրական ձեռնարկությունները, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի արտադրությունը»,- այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի այսօրվա ուղիղ եթերը կապված էր Հայաստանում հաստատված նոր 41 դեպքերի հետ, ինչպես նաև պանդեմիայի տարածման արագ տեմպերի մասին առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության հետ։

«Կշարունակվի, իհարկե, սննդի արդյունաբերությունը, խանութները, մթերային խանութները կաշխատեն սովարական ռեժիմով»,- շեշտեց կառավարության ղեկավարը՝ ապա շարունակեց թվարկել այն ոլորտները, որոնց գործունեությունը չի արգելվի, դրանց թվում՝

  • սննդամթերքի արտադրությունը,
  • խմիչքների արտադրությունը, 
  • ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,
  • սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրությունը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա ամբողջ ցանկը չէ, և պարետատունը առավոտյան ամբողջական ցանկը կհրապարակի։ 

«Այս ցանկից դուրս մյուս գործւնեության տեսակները կարգելվեն, մինչև մենք հասկանանք վիրուսի և համաճարակի հետագա վարքագիծը և միջոցներ ձեռնարկենք դրանց նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար»,- նշեց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ մարտի 24-ին լավ լուրեր են սպասվում, մասնավորապես մեկուսացված 70 քաղաքացիների մեկուսացման 14 օրը լրացել է, նրանց պետք է նորից թեստավորեն և բացասական արդյունք լինելու դեպքում նրանք կվերադառնան իրենց բնակության վայրեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter