HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Շղթայված» Կասկադ․ արտակարգ դրության իններորդ առավոտը՝ լուսանկարներով

Կեսգիշերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մարտի 24-ից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների եւ սրճարանների գործունեությունը, բացառությամբ՝ առաքաման ծառայությունների, որոշակիորեն կդադարեն նաեւ շինարարական աշխատանքները, տեքստիլ արտադրական ձեռնարկությունները, թեթեւ արդյունաբերության մի շարք ճյուղերի արտադրությունը։ 

Այսօր վաղ առավոտից Կասկադում շղթայում են բացօթյա հատվածի աթոռներն ու սեղանները, որոշ սրճարաններում ներքին հարդարման աշխատաքներ են մեկնարկել, «փակ է» ցուցանակի հետեւում դատարկ սեղաններն են, իսկ առջեւում՝ կատուները, որոնք վայելում են արեւային օրվա տրամադրությունը։ Կասկադին հարող տարածքում ակտիվ են առաքիչներն ու ծաղկավաճառները, որոնցից մեկը գնորդին ասում է «Ծաղիկ առնող չկա, բայց մարդիկ ուրախանում են, երբ տեսնում են, որ շարունակում եմ ծաղիկ ծախել»․․․ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter