HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

ժամը 00.00-ից սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը եւ սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում

«Այսօր ժամը 00.00-ից սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը եւ սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում»,- այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը։

Քաղաքացիները պետք է մնան տանը, բացառությամբ պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերի, կենսական անհրաժեշտությունից ելնելով, այցելել դեղատներ, մթերային խանութներ, գյուղատնտեսական շուկաներ։ «Ցանկալի է, որ բացառիկ դեպքերում տնից դուրս գան, հնարավորություն ունեն մասնակցել հոգեհանգստի արարողության, եւ նաեւ եթե խնամում են մեկ այլ անձի», - նշեց Քրմոյանը։ Փոխվարչապետի խորհրդականը ներկայացրեց, որ թուլատրվելու է բնակության վայրին մոտ օրական մեկ անգամ կատարել մարմնամարզություն եւ հեծանվավազք։ «Յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալիս մեր քաղաքացինեը պետք է լրացնեն թերթիկները, եւ նաեւ այն անձինք, ովքեր թույլատվություն ունեն տնից դուրս գալու համար,» - նշեց Քրմոյանը։

Արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկը կարելի է լրացնել ձեռագիր, ցանկացած թղթի վրա։

Հսկողությունն իրականացնելու է ոստիկանությունը, ոստիկանները կարող են հարցնել , թե ինչ նպատակով է անձը դուրս եկել, պահանջեն անձը հաստատող փաստաթուղթ եւ տեղաշարժման վերաբերյալ թերթիկը։ «Եթե տեղաշարժման թերթիկը չկա, ոստիկանները կիրառելու ենօ րենքով սահմանված  միջոցառումներ» - նշեց Քրմոյանը, հավալելով, որ անձը կարող է տնից դուրս գալ երեք դեպքով՝ եթե աշխատում են այն տեղերում, որոնք պարետի որոշմամաբ արգելված չեն, կենսական նշանակության դեպքերի համար, կարճ վարժանքերի համար։

Ըստ Սուրեն Քրմոյանի՝ սահմանափակվում է հանրային ծառայության իրականացումը, այսինքն հանրային իշխանության բոլոր մարմինները պետք է աշխատանքը իրականացնեն հնարավորինս հեռահար, առանց այցելելու վարչական շենք։ Չեն աշխատելու պետական մարմինների սպասարկման գրասենյակները։

Այն հարցին, թե ինչ է լինելու զբոսազրշիկների, միգրանտների դեպքում, նշեց, որ սահմանափակումը վերաբերելու է բոլորին, քանի որ բոլորն ունեն վարակվելու ռիսկ։

Քրմոյանը հայտնեց, որ ոստիկանության հրամանը չկատարալեւ համար կարող են ենթարկվել պատասխանատվության՝ ինչպես վարչական այնպես էլ քրեական։

Սահմանափակումները չեն վերաբերելու պարեկի սահմանված որոշման մեջ ընդգրկված մարդկանց՝ բուժանձնակազմ, ԱԳՆ աշխատակիցներ, ոստիկանություն։

Քրմոյանը հավելեց նաեւ, որ մոտակա պարենային խանութ, շուկա դուրս գալու համար թերթիկ լրացնելը եւս պարտադիր է։

Իսկ լրագրողների աշխատանքի վերաբերյալ նշեց, որ ցանկալի է, որ լրագրողները աշխատանքը կատարեն տնից, եթե թույլատրելի տեսակում չկա ձեր ելքի նպատակը, ապա պետք է աշխատել տնից։

«Ես ուզում եմ եւս մեկ անգամ հորդորել, որ մեր քաղաքացիները վաղը առավոտից մնան տանը, տեղաշարժվեն պարետի ցուցումով։ Տանից դուրս գալու այլ նպատակ չի կարող լինել, քան կեսնական նշանակության դեպքերը», - խոսքը եզրափակեց Քրմոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter