HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան․ «Ռուսաստանի սահմանափակումները չեն ազդի հայաստանյան բեռների վրա»

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նոր սահմանափակումները երկրի սահմաններին չի ազդելու Հայաստանի բեռների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինի հանձնարարականով՝ մարտի 30-ից սահմանափակվելու է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով տեղաշարաժերը ՌԴ սահմանի ողջ երկայնքով։ Սակայն կան մի շարք բացառություններ, որոնց թվում նաև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության բեռնատարները։

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինի հետ։ Բեռները ինչպես Հայաստանից տեղափոխվում էին Ռուսաստան և Ռուսաստանից Հայաստան, նույն ռեժիմը այդ որոշումից հետո շարունակվելու է։ Այսինքն՝ մենք շարունակելու ենք աշխատել սովորական ռեժիմով, սովորական այնքանով, որ կարող ենք երեք օր առաջվա ռեժիմը համարել սովորական»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարության ղեկավարն ասաց, որ Լարսի բացվելուց հետո բեռնատարների մեծ կուտակումներ կան, սակայն վերջին օրերին ակտիվ աշխատում են Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ՝ բեռնատարների երթևեկությունը կանոնակարգելու և բնականոն ռեժիմի բերելու համար։

«Մեր այդ թեմայով խոսակցությունները բավական արդյունավետ են, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերներին կառուցողական երկխոսության համար։ Համոզված եմ, որ առաջիկա օրերին ինտենսիվ աշխատանքի արդյունքում մենք խնդիրը կկարողանանք հարթել։ Համենայնդեպս վերջին օրերին մի փոքր բարելավվել է իրավիճակը։ Գիտեք, որ այդ իրավիճակը կորոնավիրուսային պրոբլեմների հետ բարդանում է, սակայն մենք աշխատում ենք, և հույս ունեմ, որ կկարողանանք շատ արագ կարգավորել այդ հարցը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ Հայաստանում սննդի ներկրումը կատարվում է բնականոն ռեժիմով, և ինքը ամեն օր տեղեկություններ է ստանում սննդի ներկրումների և առկա պաշարների մասին, որոնց հետ կապված խնդիրներ չկան։ 

Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում դեռևս կառավարելի է։ Բացի այդ, վարչապետի խոսքով՝ այսօր արձանագրվել է կորոնավիրուսովի մոտավորապես 35 նոր դեպք։

Հիշեցնենք, որ մարտի 28-ի առավոտվա տվյալներով` կար հաստատված 372 դեպք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter