HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ է հայտնաբերել Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ալկոգելի շուկայում

Ալկոգելի շուկայում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր), և արտադրանքի վրա կա համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանք չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը եղել է: Վերջինս, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:

Այս տվյալները հայտնել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը` արձագանքելով մեր հրապարակմանը:

Բացի դրանից, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարզաբանում է ուղարկել խմբագրություն` ի պատասխան մեր նախորդ հրապարակման:

Տեսչական մարմինը հայտնում է, որ նախկինում ալկոգելի ԱՏԳԱԱ ծածկագիրը ներառված չի եղել որևէ ստուգաթերթի մեջ, ինչի հետևանքով այդ ապրանքատեսակի նկատմամբ վերահսկողության դաշտը բաց է եղել և չի վերահսկվել որևէ պետական մարմնի կողմից:

Մեր հրապարակումից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը միջոցներ է ձեռնարկել՝ պարզելու, թե որ տեսչական մարմնի վերահսկողության ներքո է գտնվում այս ոլորտը և, պարզելով, որ այն դուրս է տեսչական մարմինների վերահսկողությունից, դիմել է վարչապետի աշխատակազմ՝ այդ ոլորտում վերահսկողություն իրականացնելու համար թույլտվություն ստանալու նպատակով:

«Տեղեկացնում ենք, որ նշված գործընթացի արդյունքում ՇՎՏՄ-ն սույն թվականի մարտի 25-ից սկսած պլանավորում և իրականացնում է շարունակական ստուգումներ Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) ոլորտում: Սույն թվականի մարտի 26-ից 27-ը տեսչական մարմինն իրականացրել է 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում»,- հայտնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter