HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանն այս գիշեր սեփական ուժերով իրականացրել է իր քաղաքացիների տարհանման երկրորդ հատուկ չվերթը

Ինչպես հայտնի է, մարտի 15-ի, լույսի 16-ի գիշերը հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության «Airbus A320» օդանավը Հռոմից Երեւան տեղափոխեց Իտալիայում մնացած եւ հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին: 

Ավիաընկերությունը կազմակերպել է նոր հատուկ չվերթ դեպի Հնդկաստան, որպեսզի Հայաստան տեղափոխի Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաներին եւ նրանց ուսուցիչներին: Այս մասին այսօր արդեն հայտնել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, որը գործում է Մայր Աթոռի հովանու ներքո: Այստեղ ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից եւ այլ երկրներից: Չվերթը կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ պարտետատան ու ՀՀ ԱԳՆ-ի համակարգմամբ:

Ինչպես տեղեկանում ենք թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքից, երեկ՝ մարտի 30-ի առավոտյան, հայկական օդանավը Երեւանից մեկնել է ուղիղ Կալկաթա, որտեղ հասել է երեկոյան: Քիչ անց ինքնաթիռն ուղղություն է վերցրել Հնդկաստանի արեւմուտքում գտնվող Ահմադեբադ քաղաք, որտեղից էլ ուղղություն է վերցրել դեպի Երեւան: Ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք է կատարել այս գիշեր՝ 04:15-ի սահմաններում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter