HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության փաթեթը մերժվեց

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության ներկայացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը, որով պետք է վերահսկողություն սահմանվեր հեռախոսային խոսակցությունների նկատմամբ:

Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` կոչ անելով ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը, որպեսզի քվեարկությունը տապալվի: Մարուքյանի խոսքով` քաղաքական մեծամասնությունը անհրաժեշտ թվով քվեներ չունի:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց ընդդիմությանը կողմ քվեարկել` ցուցաբերելով միասնականություն:

Փաթեթը մերժվեց 65 ձայներով: Ընդունվելու համար անհրաժեշտ էր 67 կողմ ձայն:

Մակունցը քվեարկությունից հետո հայտարարեց, որ ընդդիմությունն իր կրավորական կեցվածքով արեց ամեն ինչ, որպեսզի բուժհամակարգի գործունեությունը պարալիզացվի:

Այս փոփոխություններով առաջարկվում էր կապի օպերատորների հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալները` հաճախորդի տեղորոշումը պարզելը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները փոխանցել Կառավարության լիազոր մարմնին: Սահմանափակումները գործելու են միայն համաճարակի հետևանքով արտակարգ դրության ժամանակ: Արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում հավաքագրված տվյալները ոչնչացվելու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր