HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Աշխատանքի գնացող քաղաքացիների համար նոր սահմանափակում կկիրառվի

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն ասում է, որ Կառավարությունը կարող է փոփոխել այն մեխանիզմները, որոնցով քաղաքացիները տեղաշարժվելու իրավունք են ստանում Հանրապետության տարածքում.

«Երևի թե երկու օրից աշխատանքի մեկնող անձը պետք է ունենա մի փաստաթուղթ, որը կվկայի այն մասին, որ ինքը պետք է գնա այսինչ տեղում աշխատանքի: Դա պետք է տրվի տնտեսվարողի, համապատասխան պետական, հանրային մարմնի կողմից, որ այս անձը այստեղ է աշխատում և պետք է ներկայանա աշխատանքի: Մենք ունենալու ենք նման հավելյալ միջոցառումներ, որոնք խստացնելու են մարդկանց տեղաշարժման սահմանափակումները»,- նշեց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ քննարկել են նաև պարետային ժամ սահմանելու հարցը, սակայն այն ռիսկային են համարել:

«Կիրակի օրը մարդկանց տեղաշարժվի առումով Իտալիային մոտ թվեր ենք ունեցել։ Մեզ մոտ հանրային տրանսպորտով տեղափոխումները, նախկինի հետ համեմատած, 30 անգամ նվազել են: Ես համոզված եմ, որ այսօր խնդիրը էլի մեծացել է, այդ իսկ պատճառով մենք ոչ թե պարետային ժամի ռեժիմ ենք մտցնում, այլ սահմանում ենք վերահսկողության նոր մեխանիզմներ, ավելացնում ենք ոստիկանության այլ ուժեր, որոնք խստագույնս պետք է ապահովեն տեղաշարժի սահմանափակումները»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով Արցախում այսօր ընթացող նախագահական և խորհրդարանական ընտրություններին՝ փոխվարչապետն ասաց, որ Արցախի ընտրությունները կարևորագույն և կենսական նշանակություն ունեցող միջոցառումներ են, որը կապված է նաև ազգային անվտանգության հարցերի հետ, և ըստ Ավինյանի՝ համոզված լինելով, որ այդ պահի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպք չի եղել, դեռևս հինգ օր առաջ Կառավարությունը սահմանափակել է մուտքը Արցախ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter