HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Չեմ ուզում խոստումներ տալ, որոնք հավելյալ խնդիրներ կառաջացնեն»․ վարչապետը՝ ուսուցիչների վարձատրության մասին

Կորոնավիրուսի պատճառով դպրոցները փակելուց հետո, պարզվեց, որ Հայաստանի կրթական համակարգը 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականացնելուն։ Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս օրերին Հայաստանում ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են կատարում։

«Ուզում եմ հիշեցնել, որ ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը բարձրացել է մինչև 108 հազար դրամ, իսկ 2019 թվականի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրացել էր 10 տոկոսով։ Այս ճգնաժամային իրավիճակում մենք արդեն որոշակիորեն բարձրացրել ենք ուսուցիչների աշխատավարձը։ Չեմ ուզում այնպիսի խոստումներ տալ, որոնք այս պայմաններում կարող են հավելյալ խնդիրներ առաջացնել։ Սեպտեմբերից ի վեր մենք 2 փոփոխություն ենք կատարել ուսուցիչների վճարման համակարգում։ Հիմա մենք ճգնաժամի մեջ ենք գտնվում, բազմաթիվ սոցիալական խավերի պետք է օգնենք, և մենք սկսել ենք այդ պրոցեսը։ Այս պահին կարող եմ ասել այսքանը»,- նշեց Կառավաության ղեկավարը՝ պատասխանելով ուսուցիչների վարձատրության մասին հարցին։

Անդրադառնալով գյուղացիական վարկերի վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Կառավարությունը զրոյացրել է այդ վարկերի տոկոսները։ Վարչապետն ասաց, որ «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկը 2 միլիարդ դրամի պաշար ունի, որ պետք է տրամադրի քաղաքացիներին։

«Վարկավորման պրոցեսն արդեն սկսվել է։ Մինչև մեկ միլիոն դրամանոց վարկեր են տրամադրվում 0 տոկոս տոկոսադրույքով։ Կառավարությունը հետևում է, որ երբ այդ 2 միլիարդ դրամ պաշարը սպառվի, մենք միջոցներ կներդնենք, որ մեր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն վարկ վերցնելու և ունեն համապատասխան վարկային պատմություն, նրանք այդ վարկերը կստանան։ Մենք ընթացքում կհետևենք պրոեցսին, և եթե տեսնենք, որ հասանելիությունը բավարար չափով ապահոված չէ, ծրագրում կանենք փոփոխություններ, որ վարկերն ավելի հասանելի լինեն»,- նշեց Կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը տարբեր խավերի աջակցության ծրագրեր է իրականացնում․ «Մենք օգնում ենք նրանց, ովքեր աշխատանքից ազատվել են այս ընթացքում, օգնում ենք նրանց, ովքեր աշխատանքից ազատվել են և ունեն երեխաներ։ Օգնում ենք նրանց, որոնք որոշակի ոլորտների աշխատողներ են։ Ծրագիր ունենք նաև հարկադիր արձակուրդում գտնվող և չվճարվող աշխատողների համար։ Իհարկե, կանխավարկածը այն չէ, որ մենք բոլորին գտնում ենք։ Մենք համարում ենք, որ եթե մի ընտանիք այս ծրագրին չի համապատասխանում, ապա համապատասխանում է մեկ այլ ծրագրի»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ այսկերպ փորձում են աջակցությունը դարձնել առավել հասցեական և արդյունավետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter