HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

550 հազար դոլար՝ Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրություն ստեղծելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ խնդիր են դրել Հայաստանում կորոնավիրուսի օրական թեստերի քանակը հասցնել 1000-ի, ինչը ըստ նրա՝ կարելի է համարել զանգվածային թեստավորում։

«Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 200-ից մինչև 400-ի սահմանում, սակայն խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե վաղվանից կամ մյուս օրվանից, բայց վստահաբար ուրբաթ օրվանից օրը 1000 թեստ անել։ Սրա համար մենք բավական մեծ քանակի թեստեր ենք գնել, մոտավորապես՝ 70 000։ Գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք, թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը։ Այսօր կառավարությունն արդեն որոշում է ընդունել, որ անհրաժեշտ հումքը ձեռք բերենք և տրամադրենք ինստիտուտին, որպեսզի նրանք այդ արտադրությունը կարողանան սկսել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մասին է, իսկ հատկացված գումարը կազմում է 550 հազար դոլար։ 

«Մասնագետները վստահեցրել են, որ ստացվելու է դա, և կարողանալու ենք ինստիտուտում թեստերի արտադրություն կազմակերպել։ Այնպես որ պատրաստվում ենք իրականացնել զանգվածային թեստավորում, քանի որ օրը 1000 թեստը բավական լուրջ թիվ է»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter