
Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է 921-ի
Ապրիլի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 921: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նախորդ օրվա համեմատ դեպքերի թիվն ավելացել է 40-ով։ Ինչպես կառավարության նիստում պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս 40-ի մեջ 12-ը հայտնաբերված անճշտություն է, որը տեղ չի գտել նախորդ օրերի վիճակագրության մեջ, իսկ 28-ը՝ նոր դեպք, ուստի այսօր հաստատված դեպքերի ընդհանուր թիվն աճել է 40-ով:
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին հայտարարվել էր 28 նոր դեպքի մասին, որի արդյունքում հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմել էր 881։
Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ ընդհանուր կազմելով 10 դեպք:
Բուժվածների թիվը 138 է, որը ապրիլի 8-ի համեմատ ավելացել է 24-ով:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 773 պացիենտ։
Մեկնաբանել