
Ստեփանակերտի ընտրատեղամասերում քվեարկության առաջին փուլի ակտիվությունը չի նկատվում (լուսանկաներ)
Այսօր՝ ապրիլի 14-ին ժամը 08:00-ից, մեկնարկել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը:
Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլին մասնակցում են մարտի 31-ին առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածու՝ Մասիս Մայիլյանը և Արայիկ Հարությունյանը:
Սակայն նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ապրիլի չորսին կոչ է արել նոր կորոնավիրուսի համավարակի ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը:
«Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիս Մայիլյանը:
Ըստ ԱՀ Սահմանադրության՝ երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
Ինչպես առաջին փուլում, երկրորդ փուլում ևս կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ընտրատեղամասերում ընտրողներին տրամադրում են մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, դիմակ, անհատական գրիչ: «Հետքը» այսօր եղել է Ստեփանակերտի երեք ընտրատեղամասերում: Քաղաքացիները մասնակցում են քվեարկությանը, սակայն ընտրատեղամասերում առաջին փուլի պես աշխուժություն չի նկատվում:
Մեկնաբանել