HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք է հաստատվել, մահվան՝ 2. ծայրահեղ ծանր վիճակում է 17 մարդ

Ապրիլի 30-ին` ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք է հաստատվել։ Երեկ` ապրիլի 29-ին, հիվանդության 65 դեպք էր արձանագրվել։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 2066 է։ Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ 6 քաղաքացի միացված է արհեստական շնչառության սարքերի, 17 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, եւս 59-ը՝ ծանր վիճակում։

Ինչպես նշեց նախարարը, 134 նոր դեպքերի մեջ եղել են փոխկապակցվածներ եւ պայմանավորված նրանով, որ հիվանդացած մարդիկ մասնակցել են հուղարկավորության արարողության։  «Չնայած այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ փոխկապակցված անձինք։ Փոխկապակցվածության հանգամանքը շատ է մտահոգում նաև մի առումով։ Մի դեպք ունենք, որից մենք փաստացի միշտ փորձել ենք խուսափել։ Դա հուղարկավորության արարողության ժամանակ վարակված անձի մասնակցությունն է եղել, և այլ անձինք են վարակվել, դրա համար նորից պետք է կոչ անենք նման արարողություններին փոքրաթիվ անձանցով մասնակցել և չհամարել, որ վտանգն ամբողջությամբ անցել է»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Ապա հավելեց, որ իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում նախարարությունը, հավանաբար, կանցնի ասիմպտոմ դեպքերի կամ շատ թեթև քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը. «Որոշումը կայացնելու օրը փորձելու ենք առավելագույնս ձգել, որովհետև դա նաև բերելու է հետագա տարածման։ Ենթադրում եմ, որ դեռ 5-6 օր կկարողանանք էս տեմպով ձգել»։

Մահվան ելքերի ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ 32 է (երեկվա դրությամբ ավելացել է 2-ով)։ Պացիենտները եղել են 47 և 69 տարեկան: Նրանցից մեկն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Ազգային կենտրոնը եւս երկու մահվան մասին է հաղորդում, որոնք, սակայն, եղել են այլ պատճառով։

Կենտրոնը հայտնում է նաեւ առողջացած 929, փաստացի բուժվող 1103 մարդու մասին։ Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ 21125 թեստ է արվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter