HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Խաչատրյանը կշարունակի գտնվել կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, քիչ առաջ մերժեց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսաների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատավոր Արմեն Դանիելյանի կազմից։ Այսպիսով՝ Գագիկ Խաչատրյանը կշարունակի գտնվել կալանքի տակ։

Հիշեցնենք, որ դատարանը Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացել մայիսի 23-ին։

Գագիկ Խաչատրյանն անազատության մեջ է 2019 թվականի օգոստոսի 27-ից։ Ձերբակալվել, ապա կալանավորվել է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Նույն օրը, նույնն գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը։ Վերջինս նույնպես գտնվում է անազատության մեջ։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանի անունը շոշափվում է նաև գործարար Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու և  փողերի լվացման գործի շրջանակներում։ Այս գործով մեղադրյալ է նաև  Խաչատրյանին որդին՝ Գուրգեն Խաչատրյանը։

Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանն Առուստամյանին օժանդակել է Գագիկ Խաչատրյանին առանձնապես խոշոր չափով կաշառք տալու հարցում, ապա վերը նշված ենթադրյալ կաշառքի գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով այն փոխանցել է Գագիկ Խաչատրյանի որդիների հետ փոխկապակցված․ արտերկրում գրանցված կազմակերպությունների հաշվեհամարներին։ Այս պահին Գագիկ Խաչատրյանին կաշառքի գործով մեղադրանք առաջադրված է, թե՞ ոչ, հայտնի չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter