HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է ԱՄՆ-ում ընթացող ցույցերի ժամանակ լրագրողների վրա հարձակումները

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է ԱՄՆ-ում ընթացող ցույցերը լուսաբանող լրագրողների վրա հարձակումները, որոնք սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո։ Երկուշաբթի օրը՝ հունիսի 1-ին կազմակերպության գործադիր քարտուղար Քրիստիան Միրը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները «հրեշացնելու ԶԼՄ-ներին և ստեղծելու թշնամու կերպար» հանգեցրել են բռնության աճին։ «Աննախադեպ դաժանությունը, որոնցով և ոստիկանությունը, և ցուցարարները հարձակվել են լրագրողների վրա, հանդիսանում է թշնամական հռետորաբանության արդյունք»,- հավելել է Միրը։ Իրավապաշտպանը հիշեցրել է, որ ընթացող ցույցերի ժամանակ ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին և չխանգարի նրանց աշխատանքին։

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ վերջին օրերի ընթացքում ԱՄՆ 30 քաղաքներում գրանցվել է ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ առնվազն 68 հարձակում, այդ թվում նաև ռետինե փամփուշտների և արցունքաբեր գազի կիրառմամբ։ Այսպես, Մինեապոլիսում մայիսի 31-ին կրակ է արձակվել «Deutsche Welle» պարբերականի նկարահանող խմբի ուղղությամբ, իսկ մեկ օր առաջ ռետինե փամփուշտներից տուժել են «Reuters» գործակալության երկու աշխատակիցներ։

Բացի այդ, իրավապահները բազմիցս ձերբակալել են լրագրողների։ Այդպիսի միջադեպ տեղի է ունեցել «CNN» հեռուստաընկերության լրագրողների, ավստրալական «9News» հեռուստաընկերության թղթակցի, «Las Vegas Review-Jornal» օրաթերթի լուսանկարչի և մի ֆրիլանս լուսանկարչի հետ, որն աշխատում էր «AFP» գործակալության հանձնարարությամբ։ Մի շարք դեպքերում լրագրողները տուժել են ցուցարարների գործողություններից։ Իրավապաշտպանները նշել են Փիթսբուրգում «KDKA-TV»-ի թղթակցի և Վաշինգտոնում «Fox News»-ի աշխատակցի վրա հարձակումների մասին։

Զուգահեռաբար, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ Պետքարտուղարություն այն բանից հետո, երբ «РИА Новости»-ի թղթակից Միխայիլ Տուրգիևի նկատմամբ ոստիկանները կիրառել էին արցունքաբեր գազ չնայած այն հանգամանքին, որ տղամարդը դիմադրություն չէր ցուցաբերել և ցույց էր տվել իր հավատարմագրման փաստաթուղթը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանները, որոնք ստուգում էին կեղծ փողերի օգտագործման տեղեկատվությունը։ Ֆլոյդին հրամայել են հեռանալ ավտոմեքենայից։ Նրանց խոսքերով Ֆլոյդը դիմադրել է ձերբակալությանը։

Համացանցում տարածվել է տեսագրությունն, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը ծունկը դրել Ֆլոյդի վզին՝ փորձելով խեղդել։ Տեսագրության մեջ լսվում է, որ գետնին պառկած Ֆլոյդը կրկնում է. «Ես խեղդվում եմ, խեղդվում եմ, մի՛ սպանեք ինձ»։ Հավաքվածները խնդրել են ոստիկանին դադարեցնել խեղդել Ֆլոյդին և չափել նրա ճնշումը։ Որոշ ժամանակ անց Ֆլոյդը դադարել է շարժվել և նրան տեղափոխել է շտապ օգնությունը։ Հիվանդանոցի ճանապարհին վերջինս մահացել է։

Անընդհատ ընթացող անկարգությունների ֆոնին՝ ԱՄՆ մի շարք քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ։ Ի սկզբանե Մինեապոլիսում, այնուհետև՝ Վաշինգտոնում, Ատլանտայում, Նյու Յորքում և ԱՄՆ մյուս քաղաքներում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, չնայած որ հայտարարվել էր ոստիկանության աշխատակից Դերեք Շովինի ձերբակալության մասին։ Հենց նա էր մահացու հարված հասցրել Ֆլոյդին՝ ծունկը դնելով վերջինիս վզին։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter