HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արսեն Թորոսյան․ «Արձանագրված դեպքերի մոտավորապես 15-20 %-ը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի»

Կառավարության հունիսի 4-ի նիստը վարչապետը վարում էր հեռավար, քանի որ նա եւ իր ընտանիքի անդամները կորոնավիրուսով են ախտորոշվել։ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ խնդրեց Արսեն Թորոսյանին անդրադառնալ հակահամաճարակային իրավիճակին և տեղեկատվություն տալ վերջին զարգացումների վերաբերյալ։

«Երեկվա դրությամբ ունեցել ենք կրկին մինչ օրս արձանագրված դեպքերի ամենամեծ թիվը՝ 697 նոր դեպք, հետևաբար՝ ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11,000-ի շեմը և դարձել է 11221։ Դժբախտաբար, ունեցել ենք նաև 6 մահվան դեպք, որի գումարային թիվը դառնում է 176։  Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի և թոքերի օդափոխության սարքերին միացված՝ 15 հոգի։ Կա մի վտանգավոր տենդեց, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում, ինչը մեր իսկ փորձով ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում։ Փաստացի մարտի սկզբին արձանագրված 2 օջախներից մեկի պատճառով է, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում, կրկին արտադրամասից, և հնարավոր է՝ նմանատիպ սցենար ունենանք։ Դրա համար շատ կարևոր է հենց արտադրական ձեռնարկություններում բոլոր կանոնների պահպանումը։ Լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների իրավիճակը։ Այս արձանագրված դեպքերի մոտավորապես 15-20 %-ը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի, և միայն մնացածն է մնում տանը։ Ամենօրյա ռեժիմով, գրեթե՝ ձեռքով, եթե այսպես կարելի է անվանել, տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա»,- հայտնեց առողջապահության նախարարը։

Վարչապետի հավաստմամբ՝ կառավարության խնդիրն է այնպես անել, որ առողջապահական համակարգը իսկապես կարողանա սպասարկել դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր քաղաքացիներին։

«Հիմա մեր պրոբլեմն ամենևին առողջապահական համակարգում չէ, այլ՝ առողջապահական համակարգից դուրս։ Խոսքը հակահամաճարակային կանոնների պահպանման մասին է։ Մեր վերջին օրերի մոնիթորինգը ցույց է տալիս, որ հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահվում, ընդ որում՝ ես հիմա արձանագրում եմ, որ այստեղ մենք ունենք առավել մեծ ռիսկի գոտիներ, և ցավով պետք է արձանագրեմ, որ այդ ռիսկի գոտիներից մեկը, երեկվա արձանագրությամբ, մեր բանկային համակարգն է»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter