HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մանկապարտեզների 8 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով. աշխատակիցներն ու երեխաները մեկուսացվել են

Մինչ օրս Երևանի մանկապարտեզների 12 աշխատակից կորոնավիրուսով է ախտորոշվել։ Այս մասին «Հետքին» հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Մանկապարեզների 8 աշխատակիցների մոտ կորոնավիրուսը հաստատվել է աշխատանքի հաճախելու ժամանակ։ Նշենք, որ մանկապարտեզները վերաբացվել են մայիսի 20-ին։

Վարակված աշխատակիցների հետ շփված մյուս աշխատակիցներն ու սաները մեկուսացված են։ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ՝ աշխատակիցների մոտ վարակը հայտնաբերելուց հետո, մանկապարտեզների որոշ խմբեր փակվել են։

Նշենք, որ աշխատակիցներից մեկի վարակված լինելու պատճառով փակ է նաև N 49 մանկապարտեզը։ Կարապետյանը օրեր առաջ հայտնել էր. «Թիվ 49 մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտ ամսից ի վեր փակ է՝ այս օրերին չի բացվել հենց վարակման դեպքի կասկածի պատճառով: Հետեւաբար՝ այս մանկապարտեզ երեխաներ չեն հաճախել, երեխաների հետ շփումներ չեն եղել»։

Կորոնավիրուսով վարակված 12 աշխատակցից երեքի մոտ վարակը հաստատվել է մինչ մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբերացվելը։

Վարակվածներից մեկը մանկապարտեզի պահակն է։ Ըստ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի՝ նա շփում չի ունեցել որևէ աշխատակցի հետ, քանի որ մանկապարտեզը բաց չէ, վերանորոգվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter