HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արսեն Թորոսյանն ասում է, որ վաղը բուժվածների մեծ թիվ է գրանցվելու

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների առողջացումների մասին: Նախարարի խոսքով, երբ մայիս ամսին որոշվեց առանց ախտանշանների, սակայն վարակակիր հանդիսացող 1000 քաղաքացիներին դուրս գրել հիվանդանոցներից և մեկուսացման վայրերից, նրանք համակարգում չեն նշվել որպես առողջացածենր: Նրանք գնացել են 14-օրյա ինքնամեկուսացման իրենց տներում, որպեսզի տնային հսկողությունից հետո պոլիկլինիկայի բժիշկները նրանց համարեին բուժված:

«Այդ 14 օրերի ընթացքում մենք բուժված համարում էինք այն քաղաքացիներին, որոնք ուղիղ հիվանդանոցներից էին դուրս գրվում կրկնակի բացասական թեստավորումով: Այդ 14 օրվա մոտենալուն զուգընթաց՝ առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են այդ 14-օրյա ավարտը և քաղաքացիների բուժման ավարտը, հանգամանքը: Նույնը տեղի է ունենում նոր արձանագրված դեպքերի հետ, որոնք ընդհանրապես հիվանդանոցային համակարգ չեն ընդունվում, այսինքն՝ ի սկզբանե բուժվում են տանը»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարի խոսքով՝ հետևություններ անելիս պետք է հաշվի առնել, որ սա ոչ թե հակահամաճարակային իրավիճակի ճեղքում է, այլ ուղղակի ռազմավարության փոփոխություն, ուստի չպետք է զգոնությունը կորցնել և թուլանալ ցածր թվերից (այսօր գրանցվել էր 350 նոր դեպք): Արսեն Թորոսյանը շեշտում է, որ կառավարության գործողությունների տրամաբանությունը դեռ երկար ժամանակ պետք է մնա վարակի զսպումը: 

Նախարարն ասում է, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը թույլ է տալու հարաբերականորեն նորմալ, չլարված մթնոլորտում ապրել դեռ երկար ժամանակ՝ մինչև վարակի նահանջելը կամ պատվաստանյութի առկայությունը:

Ըստ Արսեն Թորոսյանի՝ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների քանակը բավական մեծ է, սակայն վերապրոֆիլավորված նոր հիվանդանոցների շնորհիվ դեռևս կարողանում են նրանց մասին հոգ տանել: 

Վերջում Արսեն Թորոսյանն նշեց, որ վաղը կլինի առողջացած քաղաքացիների մեծ թիվ, որը էականորեն գերազանցում է այսօրվա թիվը (352): Նրանք տնային պայմաններում բուժվածներն են, որոնց ինքնամեկուսացման 14 օրվա ավարտից հետո նախարարությունը համարում է առողջացած: 

Հիշեցնենք, որ հունիսի 9-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 13675, որոնցից 4451-ը առողջացած: Մահվան ելքով դեպքերի թիվը 217 է: Մահվան 74 դեպքով էլ արձանագրվել է, որ քաղաքացին ունեցել է կորնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այս պահին փաստացի բուժում ստացողների թիվը կազմում է 8933:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter