HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Նոան» նվաճեց Հայաստանի սուպերգավաթը

Հայաստանի գավաթակիր «Նոան» 2։1 հաշվով պարտության մատնեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» և նվաճեց երկրի սուպերգավաթը։ Երևանյան թիմերի միջև հանդիպումը տեղի ունեցավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ 

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո՝ հանդիպման հաշիվը բացվեց 60-րդ րոպեին։ «Նոայի» պաշտպանության թույլ տված կոպիտ սխալից հետո ստանալով Յուսուֆ Օտուբանջոյի փոխանցումը՝ Մաիլսոն Լիման գրավեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով «Արարատ-Արմենիային», սակայն Հայաստանի չեմպիոնը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը, չնայած որ շատ մոտ էր դրան։ Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին Դենիս Դեդեչկոյի փոխանցումը արդյունավետ հարվածով եզրափակեց Դմիտրի Լավրիշևը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

98-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը վիճելի դրվագում 11 մետրանոց հարված նշանակեց «Արարատ-Արմենիայի» դարպասին։ Ըստ մրցավարի՝ Մաիլսոն Լիման խախտել էր խաղի կանոնները Կիրիլ Բորի նկատմամբ։ 11 մետրանոցը հստակորեն իրացրեց Դենիս Դեդեչկոն, որի խփած գնդակն էլ հաղթական դարձավ «Նոայի» համար։

Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանի վերջում այս երկու թիմերը վիճարկում էին նաև Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները։ Գավաթի խաղարկության եզրափակչում լարված դիմակայության արդյունքում հաղթեց «Նոան», իսկ Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում ավելի ուժեղ գտնվեց «Արարատ-Արմենիան»՝ պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը։

Հավելենք նաև, որ այսօր հայտնի դարձավ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։ Դավիդ Կամպանյայի սաները Երևանում իրենց ուժերը կչափեն Կիպրոսը ներկայացնող «Օմոնիայի» հետ։ «Նոայի» մրցակիցը Եվրոպա լիգայի որակավորման փուլում հայտնի կդառնա ավելի ուշ։

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter