HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի լիազորությունները դադարել են՝ 65 տարին լրանալու կապակցությամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի լրազորությունները դադարել են 65 տարին լրանալու կապակցությամբ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը։

Նշենք, որ դատավոր Վարդան Գրիգորյանն աշխատում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայում։

Նա դատավոր է նշանակվել 1999 թվականին՝  Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։ 2001 թվականից մինչև 2006 թվականն  աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում, ապա տեղափոխվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

2017 թվականից աշխատել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայում։ 

Դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի վարույթում էին քննվում քաղաքական գործիչ,  ՀՀ նախագահի նախկին թեկանծու Անդիկաս Ղուկասյանի, «ՄԱՊ-ի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի, Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի և մի շարք այլ  գործեր, որոնց քննությունը, ենթադրվում է՝ պետք է վերսկսվի։

Լուսանկարը՝ Հրապարակ թերթից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter