
Դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի լիազորությունները դադարել են՝ 65 տարին լրանալու կապակցությամբ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի լրազորությունները դադարել են 65 տարին լրանալու կապակցությամբ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը։
Նշենք, որ դատավոր Վարդան Գրիգորյանն աշխատում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայում։
Նա դատավոր է նշանակվել 1999 թվականին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։ 2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում, ապա տեղափոխվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
2017 թվականից աշխատել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայում։
Դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի վարույթում էին քննվում քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի նախկին թեկանծու Անդիկաս Ղուկասյանի, «ՄԱՊ-ի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի, Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի և մի շարք այլ գործեր, որոնց քննությունը, ենթադրվում է՝ պետք է վերսկսվի։
Լուսանկարը՝ Հրապարակ թերթից
Մեկնաբանել