HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղվան Հովսեփյանի որդու հէկը չի ապահովել գետի էկոլոգիական թողքը և տուգանվել է 200 հազար դրամով

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող հէկը տուգանվել է 200 հազար դրամով։ Սա արդեն Հովսեփյանների երկրորդ հէկն է, որի նկատմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 200 հազար դրամ տուգանք է կիրառում։

Այս անգամ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները ուսումնասիրություն են իրականացրել «Տելիա մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող «Աստղաբերդ» փոքր հէկի տարածքում։ Պարզվել է, որ ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքը փաստացի ապահովված չէ, որի արդյունքում խախտվել է Ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածը, ինչպես նաև՝ ջրօգտագործման թույլտվության պահանջները։ Նշանակվել է վարչական տուգանք 200.000 դրամի չափով։

«Աստղաբերդ» փոքր հէկը, համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, շահագործման լիցենզիա է ստացել այս տարվա ապրիլին։ Այն գտնվում է Սյունիքի մարզի Գեղի գետի վրա։ Դրվածքային հզորությունը 7795 կՎտ է։

«Տելիա մայնինգ» ՍՊԸ-ում Աղվան Հովսեփյանի միջնեկ որդին՝ Միսակ Հովսեփյանը, բաժնետեր և տնօրեն է եղել։ Ընդ որում՝ տնօրենի պաշտոնը երկու անգամ է զբաղեցրել, վերջին անգամ այն թողել է այս տարվա հունիսին։ Ընկերության բաժնեմասը 2018թ․ հունիսի 19-ին փոխանցվել է Հովսեփյանին պատկանող չեխական «Օմիրա» ՍՊԸ-ին, 0,1 տոկոսն էլ՝ Միսակ Հովսեփյանի կնոջը՝ Նորա Բարսեղյանին։ Չեխական «Օմիրա» ՍՊԸ-ում Միսակ Հովսեփյանի մասնակցությանը «Հետքն» արդեն անդրադարձել է։ 

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Տեսչական մարմինը տուգանել էր Հովսեփյաններին պատկանող մեկ այլ՝  «Սուրբ Աղբյուր» ՍՊԸ-ին պատկանող փոքր հէկը։ Տուգանքը կիրառվել էր կրկին նույն չափով՝ 200 հազար դրամ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter