HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլում է

Եվրոպա լիգայի (ԵԼ) որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» 1:0 հաշվով հաղթանակ տարավ Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ և երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ ԵԼ որակավորման փլեյ-օֆ փուլ: Խաղը տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

Առաջին խաղակեսն անցավ Հայաստանի չեմպիոնի տարածքային առավելությամբ, չնայած որ հյուրերը ևս սուր գրոհներ էին անցկացնում։ Դրանցից մեկն ավարտվեց դարպասի գրավմամբ, սակայն եզրային մրցավարը բարձրացրել էր դրոշակը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։ Ընդհանուր առմամբ, առաջին կեսում իրական գոլային պահեր այդպես էլ չեղան, բայց երկրորդ կեսում պատկերն այլ էր։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում «Արարատ-Արմենիան» հաշիվը բացելու շատ լավ հնարավորություն ուներ։ 50-րդ րոպեին Ֆյուրջել Նարսինգի կատարած անցումից և հարվածից հետո գնդակը փոքր-ինչ շեղությամբ անցավ ուղղահայաց դարպասաձողի կողքով։ 63-րդ րոպեին էլ երևանյան թիմի հարձակվող Ջեյսոն Մարտինեսի գլխով հարվածը մի փոքր բարձր ընթացավ։ Այմուամենայնիվ, երկրորդ խաղակեսը ևս գոլազուրկ ավարտվեց, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամամակ, որտեղ էլ «Արարատ-Արմենիայի» բազմաթիվ պահերից մեկը վերջապես ավարտվեց գոլով. 111-րդ րոպեին աչքի ընկավ Սերգեյ Վակուլենկոն, և ինչպես նախորդ խաղում, խփեց Հայաստանի չեմպիոնի հաղթական գնդակը։

Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճելու հարցում մեր թիմին լուրջ փորձություն է սպասվում, քանի որ մրցակիցը Սերբիայի ամենատիտղոսակիր և ամենաանվանի ակումբն է, երկրի գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան»: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավթային մրցաշարարերում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 0:1 հաշվով պարտվեց Կիպրոսը ներկայացնող «Օմոնիային»: ՉԼ-ից դուրս մնալուց հետո Հայաստանի չեմպիոնը հայտնվեց Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ էլ սեպտեմբերի 17-ին 4:3 հաշվով առավելության հասավ լյուքսեմբուրգյան «Ֆոլա Էշի» նկատմամբ:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter