HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Եղիշե Կիրակոսյան. «Եզակի դեպք է, երբ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում»

Սեպտեմբերի 28-ի երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է որոշում՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ խնդրանքը բավարարելու մասին։

Որոշման մեջ Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արվում զերծ մանալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կարող են հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ասուլիսի ընթացքում հայտնեց, որ սա եզակի դեպք է՝ թվով 3-րդը, երբ պետության բողոքի հիման վրա Եվրոպական դատարանը որոշում է կայացնում։

Մյուս 2 դեպքերը Ուկրաինայի մասին որոշումներն են։ Բոլոր դեպքերում էլ դատարանը անդրադառնում է երկու կողմերին էլ։ Այսինքն՝ այն պետությանը, որը ներկայացրել է դիմումը, և այն պետությանը, որի դեմ ներկայացվել է բողոքը։

«Կարելի է ասել, որ սա մեզ համար մեծ հաջողություն է, երբ պետության կողմից ներկայացված բողոքի հիման վրա է կայացվել որոշումը, ինչպես նաև, որ հարկ չի համարվել դիմումը ուղարկել Ադրբեջանի կառավարությանը լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար»,-ասում է Կիրակոսյանը։

ՄԻԵԴ-ի կողմից կայացված որոշման խախտումը իրենից ենթադրում է կոնվենցիայի խախտում, որը կարող է լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ։

Բողոքին կից պարերաբար ներկայացվում են նաև լրացուցիչ ապացույցներ, որոնք վերաբերում էին բնակավայրերի թիրախավորմանը, հայկական սահմանների ռմբակոծմանը։

Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ սպասում են արձագանքների Ադրբեջանի կառավարության կողմից, որից հետո Հայաստանը կներկայացնի լրացուցիչ մանրամասներ ու մեկնաբանություն։ Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Վարդենիս քաղաքում և հարակից գյուղերում կատարված դեպքերը ևս ներկայացվել են ՄԻԵԴ։

Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանի կոմից Հայաստանի դեմ ներկայացվող միջանկյալ միջոցի մասին դիմում չի ներկայացվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter