HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Աշոտ Ղուլյան. «Պատերազմը համատարած է, հակառակորդն օգտագործում է պատերազմի բոլոր ուղղությունները»

«Չի կարելի ասել, որ մենք չէինք սպասում պատերազմի, բայց ինչ-որ ներքին ձայն հուշում էր, որ գուցե  հակառակորդները պիտի դասեր քաղած կլինեին անցած պատերազմներից»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ա. Ղուլյանը նշեց, որ այս օրերին հակառակորդը օգտագործում է պատերազմի բոլոր հնարավոր ուղղությունները: Հակառակորդը երկար տարներ նախապատրաստվել է այսչափ լայնամասշտաբ գործողությունների:

Նրա համոզմամբ՝ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանի կողմից դրսևորված ագրեսին դուրս է դասական հակամարտություն լինելու տրամաբանությունից:

«Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում՝ փորձելու Ղարաբաղյան հիմնախնդիրը իր օգտին լուծել, բայց վստահ եմ որ դա չի հաջողվի, քանի որ Արցախի կողքին է ոչ միայն  Հայաստանը, այլև բոլոր այն երկրներն ու միջազգային կառույցները, որոնք լավ են պատկերացնում, թե ինչ է կոչվում տարածաշրջանային և միջազգային անվտանգություն»,-ասաց նա:

Ղուլյանը նշեց, որ Ադրբեջանը ցույց է տվել, որ ոչ վստահելի քաղաքական գործընկեր է: Ադրբեջանի քաղաքական վարքագիծը վերջին տարիներին փոխվել է: Ըստ նրա՝ Ադրբեջանը կրկնօրինակում է Թուրքիային:

Ղուլյանը նշում է, որ պետք է շատ ռիսկային քայլերի գնալ, որոնցից մեկը միջազգային ճանաչում ստանալն է:

ԱԺ նախկին նախագահը հավելեց նաև, որ շատ կարևոր է պահել այն բնագծերը, որոնք Արցախի ռազմավարական պաշտպանության համար շատ կարևոր են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter