HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ցույց՝ Փարիզում․ «Ֆրանսիան եւ մյուս երկրները պետք է սառեցնեն Թուրքիայի բանկային հաշիվները»

Այս պահին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ССАF) բողոքի ակցիա է կազմակերպել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան մոտ։ Ցույցին մասնակցում են ոչ միայն ֆրանսահայեր, այլեւ ֆրանսիացի հասարակական եւ քաղաքական գործիչներ, հույներ, կիպրոսցիներ, եզդիներ։ Նրանք վանկարկում են՝ «Թուրքիան ահաբեկիչ է», «Էրդողանը ահաբեկիչ է»։

Բողոքի ցույցի մասնակիցները դատապարտում են Թուրքիային՝ Ադրբեջանին աջակցելու եւ Արցախի դեմ ահաբեկչական գործողությունների, ագրեսիայի համար։ Ելույթ ունեցող քաղաքական գործիչներն ընդգծել են, որ Թուրքիան ցանկանում է օսմանյան կայսրությունը վերականգնել։

Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են Ֆրանսիայից եւ մյուս երկրներից պատժել Թուրքիային, սառեցնել նրանց բանկային հաշիվները եւ ամեն միջոց կիրառել՝ սանձելու համար։ 

Նրանք նաեւ կոչ են արել հայերին թուրքական ապրանք չգնել, քանի որ դա զենք է դառնում իրենց համար։

Հաջորդ հավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի պառլամենտի մոտ՝ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով։ Այս մասին բողոքի ցույցին հայտարարել է CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Լուսանկարները՝ Լուսինե Խաչատրյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter