
Ադրբեջանական զինված ուժերն անցել են օդային հարձակման
Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն»,-ասում է նա։
Նշենք, որ մինչ այդ Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը, կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ից, ժամը 12:00-ից պետք է սկսի հումանիտար հրադադար։ Մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարություն արեց, որտեղ նշվում էր, որ հոկտեմբերի 10-ից, ժամը 12:00-ից սահմանվում է հումանիտար հրադադար մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհվածների և այլ անձանց մարմինների փոխանակման համար։
Մեկնաբանել